News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից այսօր՝ հունիսի 9-ին ազատ արձակվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ աշակերտների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ազատազրկված 12-րդ դասարանցիները՝ 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ Մեսրոպ Գրիգորյանը եւ 6 ամսվա ազատազրկման դատապարտված Արկադի Պողոսյանն ու Աբրահամ Շահինյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց անչափահասների պաշտպան Ալիկ Սարգսյանի բողոքը, որով նա պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը եւ տղաներին անմեղ ճանաչել, սակայն որոշեց նրանց պատիժը պայմանականորեն չկիրառել եւ նրանց նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Դատարանի որոշումը հարազատներն ընդունեցին ծափերով: Նրանք շնորհակալություն հայտնեցին դատավորներից եւ ասացին, որ «վերջապես արդարությունը հաղթեց»:

Տղաների փաստաբան Ալիկ Ստեփանյանը, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում, նա պահանջելու է արդարացնել անչափահասներին:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանցիների միջեւ ծեծկռտուքի պատճառով  մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 3 աշակերտներ մեղավոր ճանաչվեցին հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ ուսուցչին ծեծի ենթարկելու մեջ: Մեսրոպ Գրիգորյանը դատապատվել էր` 1, իսկ Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը` 6 ամսվա ազատազրկման:

Տպել
Ամենաշատ