News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ոստիկանությունը 13 չինացու է կալանավորել, որոնք բանկային հաշիվներից 6 մլն դոլար էին հափշտակել: Սա երկրում նմանատիպ հանցագործությունների ժամանակ առեւանգված խոշորագույն գումարն էր, հայտնում է «Կիոդոն»:

Հաքերները կոտրել էին մասնավոր ավանդները համացանցի միջոցով տնօրինելու ծածկագրերը եւ գումարներն իրենց հաշիվներին փոխանցել: Գումարների մի մասը կանխիկացվել էր Ճապոնիայում, մյուս մասն ուղարկվել Չինաստան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Խումբը ճապոնական տարբեր բանկերում ունեցել է կեղծ անձանց անուններով հաշիվների ճյուղավորված ցանց՝ առեւանգված գումարները դրանց վրա փոխանցելու համար: Խմբի անդամները հերքում են իրենց մեղքը:

Ըստ Ճապոնիայի ոստիկանության՝ ինտերնետ-բանկերի բնագավառում հանցագործությունների ընդհանուր վնասն այս տարվա հինգ ամիսների ընթացքում կազմել է 14,7 միլիոն դոլար: Սա ռեկորդային գումար է՝ Ճապոնիայում այսպիսի հանցագործությունների ի հայտ գալուց ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ