News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն ավելի քան 2 մլն ավտոմեքենա է հետ կանչել անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով:

Թերությունները հայտնաբերվել է Toyota-ի 20 հայտնի ավտոմեքենաների մոդելներում, այդ թվում նաեւ՝ Toyota Corolla սեդանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/06/140611_rn_toyota_recall.shtml

Ճապոնական ավտոարտադրողի  խոսքերով, անվտանգության բարձիկների անսարքությամբ պայմանավորված դեռեւս ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել:

Կորպորացիայում գտնում են, որ ավելորդ բարձր ճնշումից անվտանգության բարձիկը կարող է պայթել եւ վնասել ողեւորներին:

Ապրիլին Toyota-ն հայտարարել է մոտ 6.5 մլն ավտոմեքենաների հետ կանչի մասին՝ մեքենաների կառուցվածքում հայտնաբերված միանգամից մի քանի խնդիրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ