News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՉԺՀ-ի Ցզյադին շրջանի դիահերձարանի աշխատակցուհին սառցարանում 70-ամյա ողջ կնոջ է հայտնաբերել: Պարզվել է, կինն ինքնուրույն է այնտեղ հայտնվել:

«China Topix»-ի թղթակիցը գրում է, որ դիահերձարանում երբեմն նման դեպքեր տեղի են ունենում, որոնք հավետ մնում են բժիշկների հիշողության մեջ:

« Shanghai Daily » կայքը հաղորդում է, որ հունիսի 5-ին դիահերձարանի աշխատակցուհին մոտեցել է կիսաբաց դռնով սառցարանին, որպեսզի փակի դուռը, երբ հասկացել է, որ ներսում գտնվող 70-ամյա կինը ողջ է:

Ուշքի գալով՝ այս մասին նա հայտնել  է բուժհաստատության ղեկավարներին: Պարզվել է, որ կինը գրանցված չէ եւ իրականում սառցարանում չպետք է գտնվեր, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Շուտով կինը խոստովանել է, որ այդ կերպ ինքնասապնության փորձ է կատարել:

Բարեբախտաբար, փորձը չի հաջողվել:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ կինը բազմիցս է փորձել ինքնասպան լինել:

Այժմ մասնագետներն աշխատում են ինչպես տարեց կնոջ, այլ նաեւ նրան հայտնաբերած աշխատակցուհու հետ, ով տեսածից հետո ուշքի չի գալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ