News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնած դիմորդներն անակնկալի են եկել՝ տեսնելով  քննական կենտրոններում հրապարակված իրենց միավորները:

«Շատերի գնահատականը 0.75-ով, 1-ով իջել է: Բոլորս էլ բալերը որ հաշվել էինք քննության օրը, ուրախացել էինք, հետո տեսանք, որ բոլորինս իջել է: Օրինակ, իմը 0.75-ով իջել էր: Դա նրանից էր, որ մեզ չէին զգուշացրել, որ պնդումների բաժնում արված մեկ սխալի դեպքում մեկ ճիշտն էլ է սխալ դառնում: Բայց ընդհանուր թեստերն այնքան հեշտ էին, որ դրանից էինք խառնում, թե որ տարբերակը նշենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:

Քննական կենտրոնում գնահատականը ստուգելու եկած ծնողներից մեկն էլ այնքան վրդովված էր, որ չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Գնահատականը նայելուց հետո միայն բարկացած ասաց. «Գնացեք, գրեք, որ իրանց կազմած թեստերով մարդկանց մի տարի դեպրեսիայի մեջ պահեցին»:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության արդյունքները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարվա արդյունքները:

«Քննություն է հանձնել 7328 դիմորդ, նրանցից  անբավարար է ստացել դիմորդների 9.5 %-ը, առավելագույն՝ 114 դիմորդ: Թեստերի վերաբերյալ ոչ մի բողոք չունենք, տեխնիկական բողոքներ կան»,-ասաց Արա Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ դիմորդներն արդեն  քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն»  առարկաներից:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ