News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 12-ին հրապարակել է «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցը: 

Հայաստանը, ինչպես եւ անցած տարի, հավաքել է 5.36 միավոր եւ շարունակում է մնալ այն պետությունների շարքում, որոնք կիսակոնսոլիդացված ավտոիտար կառավարում ունեն: Ամենացածր վարկանիշը Հայաստանը ստացել է «Քաղաքացիական հասարակություն» ցուցիչով, ինչը դրական է գնահատվում:

Ին վերաբերում է հարեւան երկրներին, Ադրբեջանը կոնսոլիդացված ավտոիտար կառավարմամբ երկիր է համարվում, մինչդեռ Վրաստանն անցել է անցումային կամ «հիբրիդային» տիպի երկրների շարք:

Փորձագետների գնահատականներով, Ադրբեջանում 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ հարձակումներ եղան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական հակառակորդների եւ լրատվամիջոցների վրա:

Բացի այդ, զեկույցում նշվում է Ռուսաստանի առանցքային դերը հետխորհրդային տարածքում ժողովրդավարության մակարդակի անկման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ