News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ ծաղրանկարիչ Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարը նվիրված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձին, որտեղ ցավակցություն էր հայտնել մահացածներին, սակայն չէր հեռացել ժխտողական քաղաքականությունից։

Արեթ Գըջըրն իր հերթական ծաղրանկարն անվանել է «Ցեղասպանությունը ժխտող խղճով մարդիկ»։

Նշենք, որ Արեթ Գըջըրի՝ նախկինում արված ծաղրանկարերից մեկը Թուրքիայում մեծ արձագանք էր գտել։ Այդ ծաղրանկարում ասվում էր. «Ցեղասպանության ենթարկվելու համար ներողություն եմ խնդրում»։

Հիշեցնենք, որ Արեթ Գըջըրը ծնվել է Ստամբուլում։ Նա 2002-2008 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ