News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն Իսպանիայի ազգային հավաքականի մոլի երկրպագու է, համոզված է, որ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Իսպանիան «խայտառակ» պարտություն չի կրել: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այս խաղն ընդամենը գրանցվեց ֆուտբոլային պատմության մեջ:

«Ես չեմ ուզում այդ պարտությունը խայտառակ անվանել, որովհետեւ ֆուտբոլում խայտառակ բաներ չեն լինում, խայտառակ բաներ քաղաքականության մեջ են լինում: Սա սպորտային դիմակայություն էր, որտեղ մի թիմը կարողացավ մյուս թիմի չպլանավորած գործողությունների դիմաց կատարել ավելի ակտիվ, ավելի մտածված, ավելի սպորտային, ավելի արագ գործողություններ, եւ արդյունքում հասավ նման հաղթանակի: Այս խաղում գրանցված արդյունքն էլ մտավ ֆուտբոլի պատմության մեջ, վիճակագրության մեջ, ընդամենը սա»,- ասաց ֆուտբոլասեր պատգամավորը:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հարձակվող Իսպանիա-Նիդեռլանդներ խաղը մեկնաբանում էին հենց Գուրգեն Արսենյանն ու սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հարցին, թե հեշտությամբ քաղաքական գործիչը համաձայնվեց հանդիպում մեկնաբանել՝ ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իմ գործունեությունը չի սահմանափակվում միայն քաղաքականությամբ կամ պատգամավորի գործունեությամբ, ես սովորական մարդ եմ, որն ունի նախասիրություններ, մասնավորապես սպորտի նկատմամբ: Երբ ինձ հաճելի իրադարձություններ են տեղի ունենում եւ առաջարկ է լինում դրանց մասնակցելու, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ»:

Ի դեպ, խաղից հետո ֆուտբոլասեր հասարակությունը սոցկայքերում քննարկում էր պատգամավորի մեկնաբանած հանդիպումը:

Հիշեցնենք, որ Իսպանիան իր մեկնարկային խաղում 1:5 պարտվեց Նիդեռլանդներին:

Տպել
Ամենաշատ