News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Պրանկեր Վովա անունով հայտնի հեռախոսային խուլիգանը խաբել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Պրանկերը Վիկտոր Յանոկովիչի որդու ձայնով Լուկաշենկոյից քաղաքական ապաստան է խնդրել հոր համար, եւ վերջինս համաձայնել է տրամադրել այն: Համացանցում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը:

«Երկրորդ, նա ոչ մի փախստական էլ չէ եւ ոչ մի տեղ էլ չի պատրաստվում փախչել, - հեռախոսով հայտաարել է Լուկաշենկոն: - Եվ երրորդ,  նրա արմատները Բելառուսում են, այստեղ է իր գյուղը: Եթե նա որոշի վերադառնալ իր գյուղ ընդմիշտ, որը քիչ հավանական է, ես կենթարկվեմ նրա որոշմանը»:

Իրեն Յանուկովիչի որդի անվանած տղամարդը մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայի նախկին առաջնորդը կարող է մանրադրամ դառնալ քաղաքական խաղում, եւ որ նրան կհանձնեն Կիեւին:

Զրույցի վերջում Լուկաշենկոն  իր հետ կատակած խուլիգանին խորհուրդ է տվել Յանուկովիչին փոխանցել ավելի քիչ հեռուստացույց դիտել եւ շատ թերթ կարդալ: Իսկ եթե նա ցանկանա Բելառուս գալ, ապա  դա կարող է անել ցանկացած պահի, կարեւորը` զգուշացնի մեկ օր առաջ: 

Լուկաշենկոն Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանն արդեն հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Յանուկովիչին, սակայն պայմանով, որ նա կվերադառնա հայրենի գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ