News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության երկօրյա այցը Փարիզ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի առաջին օրը պատվիրակությունն այցելել է Փարիզյան շրջանում գտնվող Դպրոցասեր վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի եւ աշակերտության հետ:

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Պատվիրակությունն այնուհետեւ ԼՂՀ Ազգային ժողովի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, որից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի թեմական խորհրդի անդամների հետ:

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախատեսվում են արցախցի խորհրդարանականների հանդիպումները Ֆրանսիայի Սենատում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի, Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի եւ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:

ԼՂՀ ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռոմելա Դադայանը («Հայրենիք» խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն) եւ Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն») խմբակցություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ