News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հիվանդանոցում վախճանվել է Լուգանսկի մերձակայքում գտնվող Մետալիստ ավանի հրետակոծության հետեւանքով վիրավորված Համառուսական պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակող ընկերության թղթակից Իգոր Կորնելյուկը: Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է Լուգանսկի Առաջին շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ֆյոդոր Սոլյանիկը:

Ավելի վաղ հեռուստաընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Կորնելյուկը Լուգանսկի մերձակայքում ծանր վիրավորվել է եւ գտնվում է տեղական հիվանդանոցում: Նշվում էր նաեւ, որ նրա հետ աշխատող օպերատորը ողջ է:

Հեռուստառադիոընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում հստակեցվում է, որ լրագրողը վիրավորվել է ուկրաինական ուժայինների կողմից մերձքաղաքային Մետալիստ ավանի հրետակոծության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ