News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին եւ հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին եւ նշել, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում` հույս հայտնելով, որ այսուհետ եւս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

Դեյվիդ Մորիսոնը ողջունել եւ շնորհավորել է բնապահպանության նախարարին եւ հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել եւ իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014-թ. ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ մասնավոր եւ կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ