News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հիմա իշխանությունները քաղաքացիների գրպաններից փող կվերցնեն Սահմանադրությամբ: Այս մասին հունիսի 19-ին խորհրդարանում կուտակային կենսաթոշակային համակարգի օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Նախկինում այդ վճարն անվանում էիք պարտադիր կուտակային, հիմա՝ նպատակային սոցիալական: Ի՞նչ է փոխվել: Դուք քաղաքացիներին հարցրե՞լ եք, թե նրանց համար ինչ տարբերություն կա, եթե նույն գումարն են վճարելու: Պարզապես նախկինում այն անմիջապես էր ուղղվելու մասնավոր հիմնադրամների կառավարմանը, իսկ հիմա՝ պետբյուջեի միջոցով, միայն թե համապատասխանի Սահմանադրությանը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Ի պատասխան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ փողերի անցումը պետբյուջեի միջոցով համակարգն ավելի շատ կարժանացնի հասարակության վստահությանը: «Քաղաքացին կիմանա, որ այդ փողերի հետեւում պետությունն է կանգնած»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ