News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության Ծրագրի համատեղ որոշում կայացնող հանձնաժողովն (ՀՈԿՀ) ընդունել է Համատեղ Գործառնական Ծրագիրը:

Համատեղ Գործառնական Ծրագիրը (ՀԳԾ) սահմանում է Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության հիմնական շրջանակը. ծրագրի եւ շահառուների, ինչպես նաեւ ծրագրի իրականացման ձեւերի համար գլխավոր նպատակները, առաջնահերթություններն ու պահանջները: Ծրագրի բյուջեն կազմում է 1,35 միլիոն եվրո: Ծրագիրը ներառում է Հայաստանի Լոռի, Շիրակ եւ Տավուշ մարզերը, Վրաստանի Քվեմո-Քարթլի եւ Սամցխե-Ջավախք շրջանները: Համատեղ փաստաթղթի հաստատումը ճանապարհ է հարթում 2014 թվականի հուլիսին դիմումների ընդունման հայտարարության համար: Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային Համագործակցության Ծրագիրը Արեւելյան Գործընկերության երկրներում սկսվող ծրագրային առաջարկների համար մրցույթի չորս ծրագրերից առաջինն է լինելու:

«Հայաստանը ակտիվորեն աջակցում է տարածաշրջանային համագործակցության գաղափարին եւ Վրաստանի հետ առաջինն է հաստատելու ՀԳԾ-ն»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ եւ ՀՈԿՀ անդրանիկ նիստի նախագահ Պարոն Վաչե Տերտերյանը: «Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային Համագործակցության Ծրագիրը հետագայում էլ կնպաստի հարեւան երկրների՝ սահմանակից շրջանների մարդկանց բարեկամական հարաբերություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջության զարգացումը, բիզնեսը, շրջակա միջավայրը,  կրթությունը, մշակույթի եւ սպորտի ոլորտները»- հայտարարել է ԱԳՏՀ Աջակից Ծրագրի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը:

ՀԳԾ-ն ռազմավարական փաստաթուղթ է, որը պատրաստված է ՀՀ տարածաշրջանային կառավարման նախարարության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության համատեղ ղեկավարության ներքո, Արեւելյան Գործընկերության Տարածաշրջանային Համագործակցության Աջակից Ծրագրի խորհրդատվությամբ:

ՀՈԿՀ-ն առաջնային դեր է խաղում ծրագրի իրականացման մեջ եւ համախմբում է Հայաստանից եւ Վրաստանից որոշումներ կայացողներին մեկ սեղանի շուրջ. երկու երկրների կենտրոնական պետական հաստատությունների ներկայացուցիչներին, տեղական եւ մարզային իշխանություններին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Կոմիտեն հերթափոխության սկզբունքով ղեկավարվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ պն. Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարարի առաջին տեղակալ պն. Թենգիզ Շերգելաշվիլիի կողմից:

Հանդիպումը կազմակերպվել է Գերմանական Տեխնիկական համագործակցության կողմից /ղեկավարող մարմին/ եւ  ԱԳՏՀ Աջակից ծրագրի կողմից:

Նշենք, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակից ծրագիրը (ԱԳՏՀ աջակից ծրագիր) սկսվել էր Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան եւ Բելառուս-Ուկրաինա երկրների սահմաններում տարածքային համագործակցության ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանամերձ գոտու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ուժեղացնել տեղական եւ տարածաշրջանային պետական եւ ոչ պետական մարմինների հնարավորությունները միջսահմանային ծրագրերը միասին զարգացնելու եւ իրականացնելու համար: ԵՄ ընդհանուր ներդրումը ԱԳՏՀ-ում 12.5 միլիոն եվրո է: Արեւելյան գործընկերությունը (ԱԳ) Եվրոպական Միության նախաձեռնությունն է, որը ղեկավարվում է Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ ուկրաինա: Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի սերտ հարաբերություններ ստեղծել ԵՄ եւ Արեւելյան գործեւնկերության միջեւ՝ խորացնելով իրենց քաղաքական համագործակցությունը եւ տնտեսական ինտեգրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ