News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ այսօր՝ հունիսի 20-ին, Վիեննայում կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ, որոնցից ընդամենը 8 հազարն են եղել հակաէրդողանական:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ավստրիայի հայկական համայնքից, բողոքի ակցիաներին մասնակցել են Էրդողանի 14 հազար կողմնակիցներ, իսկ մնացած 8 հազարը եղել են հայեր, քրդեր, ասորիներ եւ ալեւիներ:

«Հայ Դատի ավստրիական հանձնախումբն է ելույթներ ունեցել, մասնակցել են նաեւ Ավստրիայի կանաչների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ: Ակցիաների ժամանակ նաեւ քաշքշուկ է եղել, թեթեւ հրմշտոց, մի քանի շիշ են շպրտել, իրար վրա սպրեյ են փչել, բայց տուժածներ չկան բարեբախտաբար»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բախումներին հայեր չեն մասնակցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էրդողանին Վիեննայում դիմավորել են հայկական դրոշներով: Բողոքի ակցիային մասնակցել են նաեւ մեծ թվով ավստրիացիներ: Ըստ թուրքական աղբյուրների՝ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների միջեւ, միջամտել է ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ձերբակալելով որոշ անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ