News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2013թ. նոյեմբերի համեմատ Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակը կտրուկ վատացել է, հայտարարել է ԵԽԽՎ զեկուցող  ԵԽ անդամ երկրների իրավապաշտպանների պաշտպանության հարցերով զեկուցող Մայլիս Ռեպսը։

Ըստ նրա՝ 2013 թ. նոյեմբերին Ադրբեջան կատարած իր այցից հետո իրավիճակն ավելի է վատացել: «Մշտապես խախտվում են հիմնական ազատությունները, եւ սարսափելին այն է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը նախագահում է ԵԽ-ի Նախարարների կոմիտեում, կազմակերպություն, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա»,- հայտարարել է նա:

Զեկուցողը մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ բլոգերների դեմ  ձեռնարկվող միջոցների կապակցությամբ: Ըստ նրա՝ այդ միջոցներն ազդում են նաեւ իր շատ ընկերների եւ գործընկերների վրա, ներառյալ՝ Լեյլա Յունուսին, Անար Մամեդլիին, Իլգար Մամեդովին:

Խորհրդարանականը հավելել է, որ քաղաքացիական հասարակության նկատմամբ  ճնշումներն անընդունելի են, եւ կոչ է արել անմիջապես ազատել Իլգար Մամեդովին, Անար Մամեդլիին եւ նրա գործընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ