News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանում շատ քաղաքների բնակիչներ փողոց են դուրս եկել՝ տոնելու իրենց հավաքականի արժանի ելույթը, որը պարտվեց Արգենտինայի հավաքականին 0:1 հաշվով՝ բաց թողելով միայն մեկ գնդակ դատավորի ավելացրած ժամանակում:

Խաղի հիմնական ժամանակի ընթացքում իրանցի ֆուտբոլիստներին հաջողվում էր զսպել աշխարհի լավագույն հավաքականներից մեկին, իսկ ժամանակ առ ժամանակ նրանք մոտ էին գոլ խփելուն:

Միայն դատավորների ավելացրած ժամանակում արգենտինացի Լեոնել Մեսին հեռահար հարվածով իր հավաքականին հաղթանակ բերեց՝ միաժամանակ ապահովելով տեղն առաջնության մյուս փուլում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի հավաքականը լքել է դաշտ գլուխը բարձր, իսկ արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ֆուտբոլիստները ստիպել են բոլոր իրանցիներին հպարտանալ իրենց երկրի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրանի հավաքականը երկու խաղից հետո մեկ միավորով պահպանում է տեսական հնարավորությունները F խմբից դուրս գալ քառորդ եզրափակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ