News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում բոլոր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նալբանդյանը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումները պարբերական եւ մշտապես արդյունավետ ու բովանդակային բնույթ են կրում: Յուրաքանչյուր այդպիսի հանդիպում նոր ուղենիշներ է տալիս, որոնք ուղղված են երկարատեւ հեռանկարների իրականացմանը:

Նրա խոսքով՝ ինքը ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տարածքում:

Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2013-ին աճել է 10 տոկոսով՝ կազմելով 1,445 մլն դոլար: Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 3,3 մլրդ դոլար, ՀՀ-ում այս պահին գործում է ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մոտ 70 ռուսական տարածաշրջաններ գործընկերային հարաբերությունների ունեն Հայաստանի մարզերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ