News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված՝ էլեկտրաէներգիայյի թանկացման  դեմ պայքարող քաղաքացիներին, ովքեր փակել էին ոստիկանական մեքենայի ճանապարհը եւ թույլ չէին տալիս ոստիկանական բաժանմունք տանել բերման ենթարկված իրենց երկու ընկերներին, ոստիկանները քաշքշելով հեռացրել են մեքենայի առջեւից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները շղթա են կազմել մեքենայի առջեւ եւ բռնի ուժով կարողացել են բացել մեքենայի ճանապարհը։

Սարյան փողոցը, որտեղ գտնվում է հանձանաժողովի շենքը, այս պահին փակ է։ Փողոցում նստած ակտիվիստներին ոստիկանները հերթով բերման են ենթարկում, այդ թվում՝ տարեց քաղաքացիներին։ Նախնական տվյալով՝ բերման ենթարկվածների թիվն առնվազն 10-ն է։

Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ