News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանական գիտնականները պնդում են, որ Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի պարտությունից հետո ընտանեկան բռնությունների մակարդակն աճում է: Այս մասին տեղեկացնում է The Conversation-ը:

Անգլիայի ընտրանու պարտությունից հետո Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում այդ մակարդակն աճում է միջինը 38%-ով: Սակայն ամենից ագրեսիվը դառնում են Քենթ կոմսության բնակիչները: Ըստ Gazeta.ru-ի, այդ մասին է վկայում վիճակագրությունը, որը ստացվել է Իտալիայից եւ Ուրուգվայից Անգլիայի կրած պարտությունից հետո:

Բացի այդ, երբեմն ագրեսիա են դրսեւորում նաեւ կանայք, իսկ նրանց ոտնձգության զոհ են դառնում տղամարդիկ: Այդուհանդերձ, այդ ավելի շուտ բացառություն է կանոններից:

Հետազոտողների խոսքով, նման պատկեր է նկատվել նաեւ 2010 թվականին ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ