News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը

Փաստաթուղթը ստորագրվել է Երեւանում, 2013թ հունիսի 25-ին: Պայմանագրի առարկան Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային զինված ուժերի, ռազմական խմբավորումների, իրավապաշտպան մարմինների եւ հատուկ ծառայությունների վերազինման նպատակով ռազմական նշանակության արտադրանքների փոխադարձ մատակարարումների իրականացման կարգի սահմանումն է:

 «Ըստ պայմանագրի՝ առանց արտահանման/ներմուծման թույլտվության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները կիրականցվեն կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրի համաձայն», ասվում է ուղեկցվող փաստաթղթերում:

Ընդ որում, նախատեսվում է, որ նմանատիպ պայմանագրերի կնքումը կձեւակերպվի համապատասխան բեռը ուղարկող երկրի լիազոր մարմնի կողմից հաստատված ռազմական նշանակության արտադրանքների ցուցակով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ենթադրվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրականացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշվի ՌԴ նախագահի կողմից եւ թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության դաշնային մարմինների փոխազդեցության կարգը ցուցակի ձեւավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարման պայմանագրերի կնքման, դրանց գրանցման եւ վերահսկման փուլերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ