News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում բանվորները կրկին սկսել են փոխարինել եզրաքարերը: Սա արդեն ավանդական է դարձել՝ կոսմետիկ ասֆալտապատմանը զուգահեռ: Այս նպատակների համար քաղաքային բյուջեից քիչ գումար չի ծախսվում: Ասֆալտբետոնե ծածկով փողոցների վերանորոգմանը հատկացվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ (10,3 մլն դոլար):

Միգուցե հին եզրաքարերը անցորդների համար մահացու վտա՞նգ էին ներկայացնում: Մայիսի 9-ի փողոցի մի քանի բնակիչներ, որտեղ այժմ նմանօրինակ աշխատանքներ են իրականացվում, հերքեցին այս ենթադրությունը: Հարցին՝ արդյոք պետք էր փոխարինել եզրաքարերը, անցորդներից մեկը սրտանց պատասխանեց. ավելի լավ կլիներ այս շենքի ճակատային մասը (տե՛ս լուսանկարում) կարգի բերեին»: Թեեւ նախկին եզրաքարերն արդեն խոտով էին պատված, բայց միանգամայն բարեխղճորեն կատարում էին իրենց գործառույթը:

Միգուցե Երեւանի քաղաքապետարանը չգիտի՞ որտեղ ծախսել փողերը: Երեւում է՝ գիտի:  Ի թիվս այլոց, ֆինանսները շռայլաբար հատկացվում են քաղաքապետարանի աշխատակազմի կարիքների համար: Ահա մեկ օրինակ. Միայն բջջային կապի ծառայությունների համար մայրաքաղաքային բյուջեից հատկացվում է ավելի քան 18 մլն դրամ: Միաժամանակ, ֆինանսական միջոցների կարիք ունեցող բնագավառները բավական շատ են: Ասենք մայրաքաղաքի հանրային տրանսպորտը: Ավելի լավ չէ՞ր լինի քաղաքապետարանը աշխատակազմի եւ եզրաքարերի ծախսերը կրճատեր  եւ այդ գումարով մի քանի ավտոբուս գներ:

Ընդհանրապես մեր հարկատուները մայրաքաղաքի բյուջեի վրա ազդելու լծակներ չունեն: Այլապես ինչպե՞ս բացատրել KIA CERATO երկու մեքենաների նախատեսված ձեռքբերումը՝ 18 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Բնականաբար, այդ շքեղ մեքենաները քաղաքապետարանի շարքային աշխատողների համար չեն, այլ բարձր ղեկավարության:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը  հաճախ աշխատանքի էր գնում մետրոյով, իսկ Լոնդոնի ներկայիս քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ հեծանիվով:  Հարցն էժանագին գովազդը չէ: Նույն Բլումբերգը՝ ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը, իրեն աշխատավարձ է նշանակել տարեկան … 1 դոլար: Քաղաքապետ աշխատած 12 տարիներին նա քաղաքի վրա սեփական միջոցներից ծախսել է 650 միլիոն դոլար: Այսինքն՝ պարզապես իր հասարակական պարտքն է կատարել՝ առանց պարգեւատրման:

Մի շարք երկրներում նման փաստերը հազվադեպ չեն: Իսկ մեզ մոտ նույնիսկ բարձր վարձատրվող պաշտոնը դիտարկում են որպես սեփական բիզնեսը զարգացնելու միջոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ