News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեր երկրին շնորհավորել է թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնառության համար:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ թրաֆիքինգի դեմ պայքարի մասին զեկույցում Հայաստանը դարձյալ ընդգրկվել է բարձրագույն խմբում: 2003 թվականից Միացյալ Նահանգներն ավելի քան 2 մլն դոլար է տրամադրել՝ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին օժանդակելու նպատակով:

Դեսպանն ընդգծել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի հաջողության կարեւոր տարրերից է արտաքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության եւ պետական այլ կառույցների փոխգործակցությունը: Բացի այդ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու նրա թիմը աշխատանքային սերտ կապեր են հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ միջազգային դոնորների հետ:

Դեսպանը Հայաստանի կառավարությանը գովաբանել է թրաֆիքինգի դեմ պայքարում գործադրած ջանքերի համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ հույս ունի, որ հաջողությունները կշարունակվեն նաեւ այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ