News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Շատ ուրախ եմ, որ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան. գնում է աշխատելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Բարվոք եմ գնահատում Տիգրան Սարգսյանի նշանակումը: Շատ ուրախ եմ նրա համար, գնում է աշխատելու, չար հարցեր մի տվեք: Ինչո՞ւ եք հարցնում, թե որ արժանիքի համար է նա նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր, Սերժ Սարգսյանի հրամանագրով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Միացյալ Նահանգներում արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Տիգրան Սարգսյանին նաեւ շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանին ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ