News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ս.թ. հունիսի 24-ին Եվրասիական Գործնական Խորհրդի «Իրավա-խորհրդատվական ռեսուրս» կայքում ոմն այցելու հարցրել է. «Ասեք խնդրեմ, ե՞րբ է Հայաստանը մուտք գործելու Մաքսայի Միություն»: Պատասխան. «Ծրագրվում է մինչեւ 2014թ.-ի ավարտը»: Վեց ամսից էլ քիչ ժամանակահատվածում հարցը կլուծվի: Այս կապակցությամբ շատ քաղաքացիներ հարց են տալիս՝ ինչպե՞ս կազդի մանրածախ գների վրա:

Բոլորին է հայտնի, որ ՄՄ-ում ներկրման տուրքերի բարձր են:ՄՄ-ում գերակայող Ռուսաստանը բարձր մաքսային տուրքեր է սահմանել ներկրվող ապրանքների համար: Հայաստանում մաքսային տուրքի երկու տոկոսադրույք է գործում՝ նվազագույն 0 տոկոս եւ առավելագույն 10 տոկոս: Սննդամթերքի դեպքում կիրառվում է 0 տոկոսանոցը:Օրինակ, ներկրվող սառեցված հավի տոտիկների ներկրումը մեզ մոտ տուրքի ենթակա չէ, սակայն արժողությամբ դրանք մրցում են տեղական նույն արտադրանքի հետ:

Մոտեցումը ողջունելի է, քանի որ համեմատաբար էժան ներկրվող արտադրանքը քիչ թե շատ հասանելի է բնակչության լայն շերտերին:Դրա հետ մեկտեղ ՄՄ Միացյալ մաքսային սակագինը ներկրվող հավի տոտիկների համար կազմում է 25 տոկոս, սակայն նվազագույնը 0.2 եվրո կգ դիմաց: Այսինքն, այս ապրանքը քառորդ մասով կարող է թանկանալ արդի արժեքի համեմատ: Բրնձի համար կսահմանվի 0.12 եվրո դրույք կիլոգրամի դիմաց: Այն արտադրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում:

Դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ ենթադրում էր մաքսային տուրքերի կրճատում: Սակայն այժմ դժվար է կանխատեսել այդ հակադարձող գործոններ հետեւանքները:Սակայն հայկական կողմի համար արտաքին առեւտրի կապակցությամբ որոշ նախպայմաններ հնչեցվել են: Ռուսաստանի առաջին փոխվարչապետը հունիսի 23-ին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին պահանջում է բանակցություններ ԱՀԿ հետ՝ կազմակերպության շրջանակներում գործընկեր երկրների փոխհատուցումների վերաբերյալ:

Ինչպիսի՞ք են արդի գները Ռուսաստանում: Համեմատության համար ներկայացնենք Կրասնոդարում առանձին սննդամթերքների մանրածախ գներ: Նշենք, որ «հարավային մայրաքաղաքում» միջին աշխատավարձը մոտ 2.3 անգամ ավել է, քան Երեւանում: Այսինքն այնտեղ ապրանքները շատ ավելի մատչելի են, քան մեզ մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ