News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսական քաղաքականության փոփոխության հարցով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք խորհրդակցություններ սկսել, այդ թվում՝ վրացի գործընկերների հետ։ Մեր երկրներն ամեն դեպքում առեւտրային հարաբերություններ ունեն, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել։  Բնականաբար, մեզ առաջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանի, ինչպես նաեւ ՄՄ անդամ երկրների՝ Բելառուսի եւ Ղազախստանի շահերը. մեզ մոտ ամեն ինչ միատեսակ կլինի։ Մեզ փորձում են համոզել, որ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենա, եւ Ռուսաստանն Ուկրաինայի նման անգամ շահող դուրս կգա»,- հստակեցրել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, հունիսի 27-ին  Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը Բրյուսելում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ