News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման բնագավառում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում եւ նախատեսում էր Ռուսաստանից այդ ապրանքների առանց մաքսատուրքերի արտահանումը կազմակերպել նախքան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:

Ռուսական կողմն ըստ համաձայնագրի` չի գանձի արտահանման մաքսատուրքեր ներքին սպառման նավթից եւ բնական գազից, ալմաստներից, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներում:

Արգելվում է երրորդ երկրներ այն ապրանքների վերաարտահանումը, որոնք  Ռուսաստանից առանց մաքսատուրքի են մատակարարվում Հայաստան:

Ըստ համաձայնագրի` կողմերի իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում նավթի եւ բնական գազի ներքին սպառման ծավալները` հաջորդ օրացուցային տարվա համար:  Երկու երկրների` ՌԴ ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների եւ Հայաստանի չմշակված բնական ալմաստների վերամշակման ձեռնակությունների սուբյեկտների միջեւ կարգուկանոն եւ մատակարարումների ծավալը սահմանելու համար` պայմանագրեր են կնքվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ