News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


12 երկրից սփյուռքահայ 49 ուսուցիչներ մեկամսյա  վերապատրաստման ծրագիրը կանցնեն Երեւանում՝ Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում: Այսօր՝  հունիսի 30-ին  տեղի ունեցավ  ծրագրի  պաշտոնական բացման արարողությունը, ուսուցիչներին ողջունեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

«Մենք կարեւորում ենք հայապահպանության խնդիրը: Պետք է միշտ կարողանանք ստեղծել մեզ համար նոր արժեքներ, ապագային համահունչ, բայց մեր ինքնությանը բնորոշ արժեքներ: Հայապահպանության խնդիրը հենց դրանում է կայանում»,- իր ողջույնի խոսքում ասաց փոխնախարարը:

ԿԳ նախարարության աշխատակազմի սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանի խոսքով, ուսուցիչներին Երեւանում կվերապատրաստեն փորձառու մասնագետներ:

«Մենք դիմել ենք մեր լավագույն մասնագետներին՝ Պետական համալսարանից, Մանկավարժական համալսարանից: Նրանք 1ամսվա ընթացքում կտան ուսուցիչներին այն, ինչ իրենք հետո կարող են օգտագործել իրենց դպրոցներում: Կազմակերպվելու են նաեւ ժողովրդական պարերի ուսուցման դասընթացներ: Ուսուցիչներ կմնան քոլեջին մոտ գտնվող հյուրատանը, որը լավ վերանորոգված է»,- նշեց Նունե Վարդանյանը:

Սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստման ծրագրից առավել գրավել է Հայաստան գալու միտքը. ոմանք առաջին անգամ էին Հայաստանում:

40-ամյա Քոչկոնյան Աննան Երեւան է եկել Աբխազիայից, նա 15 տարի է սփյուքահայ երեխաների հայերեն է սովորեցնում, բայց Հայաստանում չէր եղել:

«Գագրայի շրջանում ունենք 10 դպրոց, որը պահում ենք ճանկերով: Շատ էի ուզում գալ Հայաստան, սիրում եմ աշխատանքս, երեխաներին: Մինչեւ կյանքիս վերջ դպրոցում եմ մնալու, առանց երեխաներ չեմ կարող: Ես էլ սովորել եմ Աբխազիայի հայկական դպրոցում, այժմ տարրական դասարանի մասնագետ եմ»,- պատմեց տիկին Աննան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ