News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հրավերով  հուլիսի 1-3-ը Հայաստան է այցելելու Յասմինա Ազհարին, ով 2006թ. եւ 2008թ. ըստ «FORBES» ամսագրի եղել է Արաբական աշխարհի 50 ամենից հզոր գործարարներից մեկը։ Նրա հետ հայ գործարարների հանդիպումը կկայանա հուլիսի 2–ին ժամը 11.30–ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11)։

Այցի հիմնական նպատակն է նրան լիազորել եւ հավաստագիր հանձնել  որպես ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում։ 2010թվականից ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը նրա աջակցությամբ ակտիվորեն համագործակցում է Սիրիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, արտերկրում կազմակերպվել են մի շարք ցուցահանդեսներ եւ գործարար համաժողովներ։

2002, 2005, 2010թթ ընտրվել է Լաթաքիայի Առեւտրաարդյունաբերական պալատի Գործարար կանանց կոմիտեի նախագահ

2003թ. Բրիտանա–սիրիական միության ներկայացուցիչ Լաթթաքիա եւ Տարտուս քաղաքներում

2006թ. Սլենֆեյի եւ Քեսսաբի անտառների պաշտպանության ազգային հանձնաժողովի հիմնադիր, մինչ օրս ընտրված նախագահ

2006թ. մինչ օրս աուտիզմով հիվանդ երեխաներին աջակցող «Բաշար Ալ Նուր» հասարակական կազմակերպության ղեկավար

2009թ. Նիդերլանդների թագուհու կողմից ստացել է «Ասպետի» կոչում

2011թ. ճանաչվել եւ պարգեւատրվել է որպես Սիրիայի լավագույն գործարար

2011, 2012, 2013թթ եղել է Արաբական աշխարհի 50 ամենից հզոր կանանց շարքում

2013թ. ըստ «FORBES» ամսագրի Արաբական աշխարհի ընտանեկան բիզնեսի ոլորտում եղել է 32 ամենից ազդեցիկ գործարար կանանց շարքում

2013թ. Մոսկվա քաղաքում արժանացել է «Արծաթյա աղավնի» մրցանակին

2014թ. «Ալ Յամ Ինթերնեյշնլ» ընկերության հիմանդիր, գործադիր տնօրեն։

Յասմինա Ազհարիի այցի շրջանակներում հուլիսի 2-3-ը անցկացվելու են գործարար կանանց մի շարք հանդիպումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ