News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կատալոնիայի հեռանկարային ճարտարապետության ինստիտուտի(IAAC) հետազոտողների մշակած «Minibuilders» նախագիծը  կազմված է երեք փոքր ռոբոտներից, որոնք համատեղ ջանքերով հսկայական շենքեր են կառուցում:

«Minibuilders»-ի երեք ռոբոտները ծրագրավորված են շինարարական գործընթացի երեք առանձին փուլերում տարբեր գործառույթների իրականացման համար՝ հիմքի կառուցում, պատերի եւ առաստաղների կառուցում, «շենքի ամրապնդում»:

Հիմքի կառուցման համար նախատեսված ռոբոտը 3D տպագրության մեթոդով հիմք կառուցեն՝ հետեւելով նախօրոք ծրագրավորված ուղիով: Ընդ որում մշտապես համեմատվում են ցուցիչ սարքերի տվյալները: Հիմքի կառուցումից հետո շենքի պատերն են կառուցում: Վերջապես, վակումային ռոբոտն ավարտին է հասցնում աշխատանքը եւ ամրապնդում է կառուցված շինությունը:

IAAC -ի հետազոտողները փորձի ամրապնդման համար շենքի նախատիպ են տպագրել 1:01 մասշտաբով՝ օգտագործելով «Minibuilders» Բարսելոնայի Դիզայնի թանգարանում ցուցադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ