News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ֆինն սահմանապահները ռուսական զբոսաշրջիկների համար սահմանը հատելու մասին հատուկ տեսանյութ-ուղեցույց են պատրաստել։

YLE ռադիոկայանի փոխանցմամբ, տեսանյութը պատմում է, թե ինչպես կարելի է ճիշտ եւ արագ հատել սահմանը։

Հուլիսի 18-ին Youtube-ում տեղադրված տեսանյութը երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում շուրջ 57 հազար դիտում է ունեցել:

Ֆինլանդիայի հարավ-արեւելյան սահմանապահ ծառայության մայոր Յուխա Կիվելնան ասում է, որ տեսանյութի հանդեպ հետաքրքրությունն իրենց համար հաճելի անակնկալ է եղել:

Հոլովակն օգնում է յուրացնել ֆիննական անցակետերում սահմանային հսկողության նոր ձեւաչափը, որը ներդրվելու է այս տարվա ընթացքում:

Ռուսերենով ցուցումները պահանջվելու են նաեւ հետագայում, քանի որ սահմանը հատողների 85%-ը Ռուսաստանից հյուրեր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ