News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը 2014 թ. հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձեւ, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը անցած հունիսի մեկի թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ: Այս մասին հաղորդում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան:

Այդ ցույցի ընթացքում եղել են հայ ժողովրդի հասցեին անարգալից, զրպարտական եւ վիրավորական արտահայտություններ, որտեղ կոպտորեն հերքվել է հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) եւ Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորները վկայակոչում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների եւ պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:

Բանաձեւը հրաժարվում է ցեղասպանությունը ժխտողների բողոքի ցույցից եւ հայտնում է, որ ընդունում է հայոց ցեղասպանությունը, անդրադառնալով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձեւին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ նրանք իրավունք ունեն ունենալու իրենց զոհերի ոգեկոչման արժանի վայր:

2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ