News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերությունը մշակում է էլեկտրական սեդանի բյուջետային տարբերակը: Ինչպես հաղորդում է  Tesla Motors-ի ճարտարագիտության գծով փոխնախագահ Քրիս Փորրիթը, նորույթի գինը թույլ կտա մրցակցել BMW 3-Series-ի եւ Audi A4-ի հետ:

Նորույթը ստացել է Tesla Model E անվանումը, հաղորդում է Autonews գործակալությանը: Ընկերությունում հաղորդում են, որ տվյալ պահին Tesla-ն կառուցում է Gigafactory գործարանը, որտեղ ծրագրվում է մարտկոցների թողարկումը: Շնորհիվ սրա, Tesla Motors-ը հույս ունի մարտկոցների արժեքը նվազեցնել: Նախնական տվյալներով, նոր մարտկոցներով մոդելը կկարողանա հաղթահարել մինչեւ 320 կմ առանց վերալիցքավորման:

Հիշեցնենք, որ 2003թ. հիմնադրված Tesla Motors մասնագիտացված է էլեկտրամոբիլների արտադրության մեջ: 2008թ.-ից թողարկում է Tesla Roadster սպորտային մեքենան: 2012թ. ընկերությունը ներկայացրել է Model S սեդանը: Ավտոարտադրողի շտաբ-բնակարանը գտնվում է  Կալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում: Ընկերության աշխատակազմը հաշվվում է 2000-ից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ