News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Շվեդիայի Գոթլանդ կղզում միջազգային ֆեմինիստական FEMEN կազմակերպության ակտիվիստուհիները Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի ելույթի ժամանակ բողոքի ակցիա են կազմակերպել, հայտնում է «Ռոսիյսկայան գազետան»:

Իրավախախտներին ձերբակալել է ոստիկանությունը: Հաղորդվում է, որ վարչապետն ընտրողների հետ հանդիպմանը խոսում էր իր գլխավորած Չափավոր կոալիցիոն կուսակցության ծրագրերի մասին, երբ բեմին են մոտեցել մինչեւ գոտկատեղը մերկ չորս կանայք:

Նրանց մարմնին գրված է եղել «Օյնարեի ցուցարար» եւ «Լոբբիստներ, գնացեք տուն»: Այսկերպ աղջիկները բողոքում էին Օյնարե անտառում կրաքարի արդյունահանման դեմ:

Ակտիվիստուհիները Շվեդիայից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից են եղել:

Նրանց ձերբակալությունից հետո վարչապետին հաջողվել է ավարտել խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ