News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տիեզերական աղբը վնասել է Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածի փոխածածկույթի P4 բաժնի սառեցման համակարգի ռադիատորը: Այդ մասին հաղորդվում է NASA-ի պաշտոնական կայքում:

Կայանի մակերեւույթի լրացուցիչ լուսանկարներն արվել են արտաքին տեսախցիկներից եւ այժմ վերլուծության են ենթարկվում ցամաքային ծառայությունների կողմից: Սառեցման համակարգից ամոնյակի արտահոսք չի հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կայանում գտնվում են երեք ռուս տիեզերագնաց, երկու ամերիկացի եւ մեկ գերմանացի աստղագնաց:

Ավելի վաղ, Ռոսկոսմոսը հայտարարել էր, որ Միջազգայի տիեզերակայանի վրա աննշան ծուխը առաջացել է ջրի եւ սնունդի տաքացման բլոկում կոնդենսանտից ջրի վերականգնման համակարգում: Բլոկը ապամոնտաժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ