News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազատագրված Քարվաճառի շրջանի Դադիվանք գյուղի միակ դպրոցում սովորում են ընդամենը 20 աշակերտ, աշխատում 12 ուսուցիչ:

Արմենակ Արմենակյանի անվան միջնակարգ դպրոցը գտնվում է Դադիվանք տանող ճանապարհին՝ սարի վրա. մեկ հարկանի այս շինությունն ունի ընդամենը 6 դասասենյակ, մեկ կաբինետ:

«Դպրոցը հիմնականում քանդված է, պոլերը քանդած են, տնից են տախտակները բերում երեխաները, որպեսզի կարողանան նստել դասարաններում: Ահավոր վախենալու է, գետնին լիքը ճեղքեր կան, սեզոնին մուկ, առնետ, մողես է դուրս գալիս, երեխաները վախենում են: Հետո էլ վախենում են քայլել, հատակն ահավոր շարժվում է. օրինակ դասասենյակ կա, որտեղ երեխաները զգույշ են քայլում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցներից Գուրգեն Բադալյանը, որը մեր այցելության պահին գտնվում էր դպրոցում:

Դպրոցն ունի նաեւ համակարգչային դասասենյակ, որտեղ կան երկու-երեք համակարգիչ, սակայն նրացից եւ ոչ մեկն էլ սարքին չէ: Աշխատակիցը պատմեց, որ օրեր առաջ նորն են նվեր ստացել, որը պետք է տանեն Ստեփանակերտ, ծրագրեր ներբեռնեն, որպեսզի կարողանան աշխատել:

«Դպրոցը երեւի թե մենակ ջեռուցման խնդիր չունի, փայտ ենք վառում, լավ տաքացնում ենք: Մենակ էս ծակ հատակներն են, որից նաեւ քամի է փչում: Բացի դրանից՝ մի դասասենյակում բետոն է արված, պատկերացրեք՝ ինչ ցուրտ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը:

Դպրոցի տնօրենի հետ խոսել մեզ չհաջողվեց, քանի որ մեր այցելության պահին նա գյուղում չէր գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ