News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի խմբագրությանն է դիմել հոլանդացի լրագրող Մարիյկե Քուինը՝ խնդրելով օգնել իրեն գտնել հայուհու հարազատներին, որին հայտնաբերել են Նիդերլանդներում՝ Ասեն քաղաքում, 2006թ.-ի հունվարի 1-ին:

Լրագրողի խոսքով՝ կինը հիվանդ ու հյուծված է եղել, նա մահացել է երկու շաբաթ անց, իսկ լուսանկարն արվել է նրա մահից հետո: Կնոջ մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Հոլանդիայում ոչ ոք տեղյակ չէ, թե ով է նա: Սակայն, տեղի ոստիկանների ենթադրության համաձայն, կինը Հայաստանից էր, քանի որ հայերեն էր խոսում:Որոշ տվյալների համաձայն՝ կնոջ անունն է Ժասմին Ոսկանյան, սակայն սա հստակ տեղեկություն չէ:Խմբագրություն են ուղարկել կնոջ լուսանկարը, որի հետ կարող են ծանոթանալ մեզ հետ կապ հաստատելով:

Նշենք, որ լրագրողն աշխատում է Հոլանդիայում  մահացած անհայտ մարդկանց մասին նախագծի շուրջ: Հեռուստածրագրի շրջանակներում լրագրողները փորձում են իմանալ նրանց անուններն ու տեղեկացնել ընտանիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ