News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում արտակարգ իրավիճակ է առաջացել այսօր ՝ հուլիսի 7-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով։ Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 19։00-ի սահմանում մոտ 10 րոպե տեղացած կարկուտը տեղ-տեղ հասել է հավկիթի մեծության։ Դրանից հետո արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու բաժնում մեկը մյուսի հետեւից ահազանգեր են ստացվել Վանաձորի բնակիչներից, որ կարկուտից եւ դրան հաջորդած անձրեւից հետո սելավաջրերը լցվել են սեփական տներ, մասնավորապես տուժել են Գրիգոր Լուսավորիչ եւ Երրորդ մաս թաղամասերը։ Մոսկովյան փողոցում ջրի մակարդակն այնքան բարձր է, որ մեքենաները խցանվել են ջրի մեջ եւ չեն կարողանում շարժվել։

Վնասվել են տների տանիքները, պատուհանների ապակիները, մեքենաները։ Կարկուտն ու անձրեւն արդեն դադարել են, սակայն հեղեղի պատճառով բնակիչները շարունակում են խուճապի մեջ մնալ։ Գրեթե նույն ժամին ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, որտեղ նույնպես մեծ վնաս է հասցվել բնակիչների գույքին եւ ցանքատարածություններին, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում ոչնչացել է բերքի 100%-ը։

Նշենք, որ Վանաձորում դեռ չէին հասցրել ուշքի գալ հուլիս 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերից հետո առաջացած խուճապից։

Ժան Գալստյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ