News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական չորս կուսակցությունները խոսնակ չունեն, մեկը, ով կարտացոլեր իրենց համատեղ դիրքորոշումը, եւ այդ բացթողում է: Հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, խորհրդարանական քառյակի համագործակցությունը պետք է դուրս գա Ազգային Ժողովի սահմաններից եւ տարածվի ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների շրջանում: Հարցին, հնարավո՞ր է, որ «Ժառանգության» սպասելիքները իրականություն չդառնալու դեպքում կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս գա քառյակի ձեւաչափից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն է. խորհրդարանական ուժերից ոչ մեկը դուրս չի խորհրդարանական քառյակից, սակայն հարցն այն է, թե որքան խորը եւ արդյունավետ կլինի այդ համագործակցությունը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն»-ից բացի, քառյակում ընդգրկված են նաեւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ