News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է տեխնիկական պատճառներով, հուլիսի 8-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ինտեգրվում է փաստացի դեռ գոյություն չունեցող կառույցի:

«ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ առաջ եւ ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից», - հիշեցրել է քաղաքագետը եւ հավելել, որ ԵՏՄ հիմնադիր պետությունների՝ Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ կան լուրջ տարաձայնություններ տարատեսակ հարցերի շուրջ, եւ հաճախ Երեւանի անդամակցումը միությանը դառնում է  անձնական շահերն առաջ տանելու համար Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լծակ:

Հիշեցնենք, Աստանայում ԵՏՄ տնտեսական գերագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր արվում Հայաստանին միության կազմ ընդունել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:  Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է բոլոր փաստաթղթերի՝ կարճ ժամկետներում ստորագրելու անհրաժեշտությունը՝ փաստացիորեն անտեսելով Ալիեւի նամակի հաղորդագրությունը: Սակայն պայմանավորված ժամկետը՝ հուլիսի 1-ը, վաղուց է անցել, իսկ գործընթացը ձգձգվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ