News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը կվերանվանվի «Ոչ թալանին» եւ կպայքարի Հայաստանում առկա բոլոր սոցիալական խնդիրների դեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը:

«Միայն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելով՝ Հայաստանի սոցիալական հարցերը չեն լուծվի, այդ իսկ պատճառով խումբը որոշեց անդրադառնալ բոլոր սոցիալական հարցերին, այն բեռին, որն ընկնելու է ժողովրդի վզին: Կպայքարենք բոլոր սոցիալական անարդարությունների դեմ»,- ասաց Վարդան Հարությունյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնությանը կարող են միանալ առանձին խնդիրների դեմ պայքարող քաղաքացիներ:

«Մենք քաղաքացիներ ենք, որոնք համագործակցելու են եւ պայքարելու բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելուն, սոցիալական ծանր բեռը  քաղաքացու ուսերից թոթափելուն»,- ասաց նախաձեռնության անդամը:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 19:00-ին, «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» համակարգող խումբը Մաշտոցի պուրակում հանրային քննարկման է հրավիրում բոլոր մտահոգ քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ