News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանմամբ: Այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Կրեմլում հրաշալիորեն հասկանում են, որ Ադրբեջանը, Ղարաբաղը ստանալով, կխզի կապերը Ռուսաստանի հետ եւ կմերձենա արեւմուտքի հետ, արդյունքում Անդրկովկասում խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկին կորցնելու վտանգի առաջ կկանգնի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երեւանում կկորցնեն վստահությունը եւ համագործացկության ամեն տեսակ խթան Ռուսաստանի հետ, ինչը կվնասի նաեւ Ռուսաստանի շահերին: «Բացի այդ, այսօրվա դրությամբ հակամարտության կարգավորումը կողմերից որեւէ մեկի օգտին կարող է անկանխատեսելի արդյունքների հանգեցնել, ինչը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Այսպիսով, տվյալ պահին Մոսկվայի համար ամենաօպտիմալ եւ փորձված տարբերակը գործերի նման ընթացքի պահպանումն է, ինչը թույլ է տալիս, իրավիճակից կախված, ճնշում գործադրել մերթ Բաքվի, մերթ Երեւանի վրա», - նշեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ