News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն համացանցում պատերազմ վարելու կանոններ հաստատելու համար իրավական հիմք չի ունեցել: Մինչեւ Դաշինքի հաջորդ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին Ուելսում, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները մտադիր են իրենց դիրքորոշումները համաձայնեցնել եւ պաշտոնապես սկսել համացանցում պատերազմ վարելու միջազգային իրավական նորմեր կիրառել:

Դա հեռուն գնացող հետեւանքներ կունենա այն հարցում, թե երբ եւ ինչպես կարելի է ռազմական գործողություններ կիրառել համացանցի դարում: «Դաշնակիցներն ուզում են հասնել նրան, որ միջազգային իրավունքը գործի նաեւ կիբերտարածքում»,- Global Media Forum 2014 մեդիակոնֆերանսի կուլիսներում նշել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կիբերսպառնալիքներից պաշտպանության բաժնի աշխատակից Քրիստիան Լիֆտլենդերը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն իրավունք չունի ինքնուրույն նորմատիկ ակտեր ընդունել, բայց Դաշինքի անդամ երկրները կարող են հանդես գալ միջազգային օրենսդրական նորմեր սահմանելու օգտին, որոնք վերաբերում են նաեւ համացանցում պատերազմ վարելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ