News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կավելացնի սեփական զենքի արտադրության ծավալները զինծառայողների պահանջմունքների բավարարման նպատակով:

Այդ մասին հայտարարել է Պյոտր Պորոշենկոն Սլավյանսկի ուժայինների հետ հանդիպումից հետո, հաղորդում է  նախագահի մամուլի ծառայությունը:

 Իմ առաջին տեղակալը «Ուկրոբորոնպրոմի» նորանշանակ ղեկավարի, Գլխավոր շտաբի, ՆԳՆ ներկայացուցիչների եւ պաշտպանության փոխնախարարի հետ խորհրդակցություն են ունեցել, որից հետո հաստատման կներկայացնեն փոխոփությունները պետական պաշտպանության պատվերում  - ասել է Պորոշենկոն, հաղորդում է Ukrinform:

Նախագահը նշել է, որ պատվերի ձեւակերպման եւ արտադրության ժամանակ «ամբողջ ծավալով կօգտագործվի այն փորձը, որ ձեռք են բերել ուկրաինական զինված ուժերը եւ ազգային գվարդիան արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ»:

«Ժողովրդի, հարկատուների միջոցներից այլեւս միլիարդներ չեն ծախսվի անիմաստ գիտական ծրագրերի համար, որոնք ծառայել են որպես սոսկ հափշտակության տարր: Այսօր ուկրաինական արտադրությունը կհարստացվի գերճշգրիտ զենքով, ուկրաինական անօդաչուներով եւ այն ամենով, ինչի կարիք ունի ուկրաինական բանակը», - նշել է Պորոշենկոն:

«Ուկրաինական բանակը կարող է արդյունավետ, շարժուն, պրոֆեսիոնալ կերպով պատերազմել», հավաստիացրել է պետության ղեկավարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ