News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Ցյուրիխ կանտոնում մերձքաղաքային գնացքի մեքենավարների միջեւ վեճը հանգեցրել է երթեւեկության ժամանակացույցի խախտմանը:

Գնացքը ուղղություն է վերցրել քաղաք Ուսթեր, երբ մեքենավարի մասնագիտությամբ մի ուղեւոր որոշել է, որ գնացքը շատ դանդաղ է ընթանում, եւ ուղղվել է վարորդի խցիկ՝ մի քանի խորհուրդներ տալու: Երբ վերջինս անտեսել է ապակու թակոցը, ուղեւորը հատուկ բանալիով բացել է գնացքի դուռը եւ մտել խցիկ:

Մեքենավարը դուրս է հրել անկոչ հյուրին, իսկ Ուսթեր ժամանելուն պես փնտրել է նրան: Հարաբերությունների պարզումը շուտով վերածվել է կռվի: Ոստիկանների ժամանելուն պես ծեծկռտուքը դադարել է, իսկ անհանգիստ ուղեւորը թաքնվել էր դեպքի վայրից: Իրավապահները հայտարարել են, որ վեճի պատճառը անձնական գործոնն է: Գնացքը 4 րոպե ուշանում էր, իսկ Ուսթերի ուղեւորը կարեւոր հանդիպման էր:

Շվեյցարական երկաթուղիները հայտնի են գնացքների տեղաշարժման բացառիկ ճշգրտությամբ: Երկաթուղային ճանապարհների օպերատորները պնդում են, որ ժամանակացույցը իրականացվում է վայրկյանի ճշտությամբ: Այդուհանդերձ, համակարգը երբեմն նաեւ խափանվում է, հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ