News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չի բացառում իր առաջադրումը 2018թ. նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ինքը՝ Արթուր Բաղդասարյանը՝ միաժամանակ չբացառելով նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տեսական հնարավորությունը:

Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի հետ «Օրինաց երկիր» կուսակցության համագործակցությանը՝ Արթուր Բաղդասարյանը նշեց. «Մենք արդեն համագործակցել են Ազգային Ժողովում տարբեր ձեւաչափերով: Մեր միջեւ առողջ քաղաքական փոխազդեցություն է ձեւավորվել: Մենք հայտարարել ենք, որ որոշակի հարցերի շուրջ պատրաստ ենք համագործացկել բոլոր քաղաքական ուժերի հետ: Այդ համագործակցությունը մեր աչքի առաջ է, եւ մոտ ժամանակներս այն ավելի ակնհայտ կդառնա»: Ի պատասխան «Քառյակի» կերպափոխմանը «Հնգյակի» մասին հարցին, Բաղդասարյանն ընդգծեց, որ դա չի քննարկվել ոչ քառյակի եւ ոչ էլ «Օրինաց երկրի» կողմից: «Քառյակը կամ հնգյակը ինստիտուցիոնալ միավոր չէ, այլ քաղաքական համագործակցության ձեւաչափ: Շատ հարցերում քառյակը արդեն դարձել է հնգյակ քվեարկությունների եւ միասնական տեսակետի արտահայտման միջոցով», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ