News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կինոթատրոնների ցանցը 600 մլն դոլար կծախսի՝  կինոթատրոնների բազկաթոռները  լայնացնելու համար:  Դահլիճների նստատեղերը   50-70%-ով կնվազեն, սակայն դրանք առավել հարմարավետ կլինեն: 

Ներկայումս բազկաթոռների լայնությունը 111 սմ է, յուրաքանչյուրի լայնությունը վերանորոգումից հետո մեկուկես մետրանոց կլինի, հայտնում է  Mignews-ը:

Ըստ ուսումնասիրությունների՝ նախկինում արդեն վերազինված կինոթատրոններում հաճախելիությունը ավելացել է 80%-ով, չնայած որ դահլիճներն ավելի քիչ մարդ են տեղավորում: Փորձագետները կարծում են, որ սա կարող է կապված լինել նրա հետ, որ մի քանի դահլիճներում լիարժեք ընթրելու հնարավորություն է ստեղծվել: 

Նորացված կինոթատրոնների ցուցադրությունները մեկ-երկու դոլարով թանկ կլինեն: Դահլիճների վերազինումն ամբողջովին  կավարտվի հինգ տարուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ