News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մասիս» բժշկական կենտրոնի տարածքում հունիսին ներարգանդային փուլում հայտնաբերված 2 պտուղների գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի հիվանդանոցի տարածքում գտնվող «Առողջության զարգացման» կենտրոնի երկու աշխատակիցներին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ այդ անձինք կենտրոնի աշխատակիցներ են եղել, որոնք ձերբակալվել են, իսկ 72 ժամ անց նրանց մեղադրանք է առաջադրվել, իսկ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ոստիկանության լրատվական ծառայությունը մեր տեղեկությունը հաստատեց մասամբ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու համար։ Թե ովքեր են այդ անձինք, լրատվական ծառայությունը հրաժարվեց հայտնել:

NEWS.am-ի հետ զրույցում Մասիսի հիվանդանոցի տնօրենի նախկին պաշտոնակատար Մհեր Ենգիբարյանը, որին աշխատանքից ազատել էին պտուղները հայտնաբերելուց հետո, հայտնեց, որ իրենց հիվանդանոցի տարածքում իսկապես այդպիսի կենտրոն է գործում:

«Այդ կենտրոնին մենք մեր տարածքը 10 տարի ժամկետով վարձով էինք տվել՝ մինչեւ 2017 թվականը: Նրանք մեզ հետ կապ չունեն: Ես ի սկզբանե ասում էի, որ հայտնաբերված պտուղները մեր բժշկական կենտրոնի հետ որեւէ կապ չունեն: Պահպանելու տեխնոլոգիան խախտելու հետեւանքով է այս ամենը եղել: Բայց դե նախաքննությունն էլ այս ամեն ինչը կպարզի»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մասիսի հիվանդանոցում երկու մահացած պտուղ է հայտնաբերվել: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 7-ին հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի առաջնամասում: Երկրորդ դեպքը գրանցվել է հունիսի 10-ի կեսօրին դիահերձարանի մոտ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ