News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ձեր ուշադրությանն է ներկայացնում Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծությունների ինստիտուտի տնօրեն, Ջոն Հոփքինսի համալսարանի Միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցի հումանիտար գիտությունների մագիստրոսի թեկնածու Արմեն Սահակյանի՝ ամերիկյան «The Hill» ամսագրում հրապարակված հոդվածը:

Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը 2014 թվականի հուլիսի 2-ի իր հոդվածում մեկ բան հստակ նշեց. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու տարածաշրջանն ավելի քան երկու տասնամյակ սպասում են հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: Ցավոք, հենց նրա գործատու ադրբեջանական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, «աշխարհի բոլոր հայերին Ադրբեջանի գլխավոր թշնամի» է հայտարարել, ինչը խոչընդոտում է խաղաղությանը:

Նախագահ Ալիեւը բազմիցս սպառնացել է գրավել հարեւան Հայաստանի հողերը, իսկ հունիսի 28-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ նա ապշեցուցիչ հայտարարություն արեց, որ «գոյություն ունեցող հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա»:

Ցավոք, այդ զայրացած հռետորաբանությունը նա ուղեկցում է ագրեսիայի գործողություններով: Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմաններին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները բազմապատկվում են, ինչը բերում է երկու կողմից զոհերի: Ե՛վ Հայաստանի Հանրապետությունը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համաձայնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ մյուս համանախագահների՝ սահմանագծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկին, սակայն Ադրբեջանը վետո դրեց այդ փրկարարական առաջարկին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխատում է ամրապնդել իր երիտասարդ ժողովրդավարությունը՝ պարբերաբար ազատ եւ արդար նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, որոնք բարձր են գնահատել նաեւ միջազգային դիտորդները: Չնայած Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հաջողությամբ աշխատում է արտաքին ներդրումներ ներգրավելու եւ երկրում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:

Մինչ այդ, Ադրբեջանն ավելի ու ավելի ավտորիտար եւ ոչ ժողովրդավարական պետություն է դառնում: Քարնեգիի խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հաղորդում է, որ «անցյալ տարի Ադրբեջանը նպատակային հարձակումներ է սկսել հենց մարդու իրավունքների ոլորտի արեւմտամետ ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների ուղղությամբ»:

Այս տարվա հուլիսին, ամերիկյան ազատության եւս մեկ տարին տոնելուց հետո, ԱՄՆ-ի՝ որպես պետության ընտրությունը պետք է հստակ եւ համոզիչ լինի: Ազատությունը պետք է վարի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ, այնպես, ինչպես դեռեւս 1776 թվականին այն ոգեշնչել է իր հիմնադիր-հայրերին: Սկզբունքային եւ գործնական քաղաքականությունը՝ հիմնված ժողովրդավարական ինքնորոշման վրա, կպահպանի հավատը հիմնական բարոյական արժեքների հանդեպ եւ կծառայի ամերիկյան ազգային շահերին՝ տարածաշրջանին ուշացած խաղաղություն բերելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ