News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


2013թ. մարտի 3-ին դանակի 13 հարվածով Քյարամ Ավդոյանին սպանելու գործով ամբաստանյալ Վլադիմիր Սիաբանդովին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց անմեղսունակ եւ ուղարկեց հոգեբուժարան հարկադիր բուժման։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավճիռը լսելուց հետո սպանվածի հարազատները սկսեցին հայհոյել ու անիծել դատավոր Գագիկ Պողոսյանին եւ մեղադրյալին՝ դատարանին անվանելով «ծախվածներ եւ կաշառվածներ»։

«Դատավոր Պողոսյան, դու էլ, քո կինն էլ, երեխեքն էլ իմ նման սեւ շոր հանգեն»,- անիծեց սպանվածի մայրը՝  Գյոզալ Շավեշյանը, որին ինչպես ավելի վաղ հաղորդել էինք դատարանի դահլիճից դատավորի կարգադրությամբ դուրս էին բերել աղմկելու համար, սակայն ավելի ուշ թույլ էին տվել ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը։

Դատական կարգադրիչների դժվարությամբ հաջողվեց դահլիճից դուրս բերել սպանվածի հարազատներին։ Դատարանի բակում տիկին Շավեշյանը ուշաթափվեց։ Շտապօգնության բժիշկներին առայժմ չի հաջողվում նրան ուշքի բերել։ Հարազատները ասում են, որ կնոջ վրա ազդել է նաեւ այն, որ առավոտից, երբ նրան դատարանից դուրս են հրավիրել տիկին Շավեշյանը դատականի նիստի ավարտին սպասել է դրսում՝ արեւի տակ նստած։  

Հիշեցնենք, որ Քյարամ Ավդոյանի հարազատները պնդում են, որ Սիաբանդովը խոշոր չափի կաշառք է վճարել պատժից ազատվելու համար, իսկ նրա հոգեկան հիվանդության մասին տեղեկանքը ծնողները վաղուց ձեռք են բերել՝ նրան զինվորական ծառայությունից ազատելու համար։

Նշենք, որ անմեղսունակ ճանաչված Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ և դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել, որի հետեւանքով Ավդոյանը մահացել է։

Տպել
Ամենաշատ